29.11.2023

Եթե նախադասությունների մասերը ճիշտ տեղադրես կիմանաս, թե ինչպես է առաջացել կենգուրու անունը

Եվրոպացիները տեսան չտեսնված ու չլսված կենդանի, երբ առաջին անգամ ոտք դրին Ավստրալիա։ Նա մի զույգ կարճ, մի զույգ երկար ոտքեր ուներ, իսկ փորին՝ մի պարկ ու մեջն էլ իր ձագը։ Զարմացած եվրոպացիները հարցրին տեղի բնակիչներին, թե դա ի՞նչ կենդանի է։ Բնակիչները չհասկացան նրանց և ասացին իրենց լեզվով՝ կեն-գու-րու, այսինքն՝ ես քեզ չեմ հասկանում։ Եվրոպացիները կարծեցին, թե նրանք կենդանու անուն են տալիս՝ կեն-գու-րու։ Այդպես էլ կենգուրուն կենդանուն կպավ-մնաց որպես անուն։